«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

«Գառնի» արգելոց-թանգարանում մանուկների տոնը վերածվել էր իսկական տոնախմբության

«Գառնի» արգելոց-թանգարանում մանուկների տոնը վերածվել էր իսկական տոնախմբության
03.06.2013 | 18:12

Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում իսկական տոն էր: Փոքրիկների համար օրը հեքիաթային դարձրին Գառնիի գեղարվեստական դպրոցի սաները, «Եկեք երգենք» մանկական վոկալ անսամբլը, «Վասպուրիկ» խամաճիկների խումբը: Շուրջ 2 ժամ տևած միջոցառում-համերգին տոնական մթնոլորտը հանդիսականներին տեղափոխեց մանկական երազանքների հեքիաթային աշխարհ: Տաճարի մոտ տեղադրված ցուցավահանակի վրա փոքրիկները հնարավորություն ունեցան գրառումներ թողնելու իրենց ամենաբաղձալի երազանքների մասին: Համերգը զուգորդվեց հետաքրքրաշարժ զրույցով, որի ընթացքում երեխաներն իրազեկվեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Երեխաների իրավունքների մասին հռչակագրի 10 հիմնական սկզբունքների մասին: Ի դեպ, դրանք ներկայացվեցին նաև պաստառների վրա:

Միջոցառումը վարեց ու ասմունքի կատարումներով գեղեցկացրեց Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:
Տոնական միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Քուվեյթի ԱԺ պատվիրակության անդամները` խորհրդարանի ղեկավար Ալի Ֆահդ ալ-Ռաշիդի գլխավորությամբ: Քուվեյթցի խորհրդարանականները մեծ հետաքրքրությամբ վայելեցին փոքրիկների կատարումները:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ